Հիմա որ դիկտաֆոնով դնենք համացանց, գնալու եք նիկոլի ու քպ-ի ձեռքերը բռնեք, բերման ենթարկե՞ք
Հասարակություն
11:29 13/05/2022
Հայաստան

Հիմա որ դիկտաֆոնով դնենք համացանց, գնալու եք նիկոլի ու քպ-ի ձեռքերը բռնեք, բերման ենթարկե՞ք

«Իրականում՝ Չալաբյանին «բացահայտող» «տեսանյութը» զավեշտ է այսօրվա իրավապահ-օրենքի ծառաներին նվիրված, քան թե՝ վիշտ։

Նախ՝ ինչ տեսանյութ, ոչ մի տեսանյութ էլ չկար՝ քննչականը տարածել է ձայներ, որոնց խոսքը միայն ինքն է ջոկում՝ ով են, ինչ են ասում... քանի որ սցենարիստն ու մոնտաժողը իրենք են։

Ես, օրինակ, բան էլ չհասկացա։

Ով է ում ինչ հարցնում, այդ տղան ինչի էր կպած փողի բազար բացում հենց տղա-աղջիկ էր բռնում... Միայն ինքն էր լավ լսվում, դե որովհետև դիկտաֆոնը իր ձեռքն է եղել՝ էլ «համացանցում տարածված տեսանյութը» ինչ մեղք էր ))

Հիմա որ բոլոր մեղադրանքները նիկոլին,  քպ օրինազանցությունները ու հանցանքները, Հայրենիքի դավաճանությունը, մարդասպանությունն ու մարդակերությունը դիկտաֆոնով դնենք համացանց, գնալու եք նիկոլի ու քպ-ի ձեռքերը բռնեք, բերման ենթարկե՞ք...

Բա ասեք, թե չէ մարդիկ դեմքները բաց, փաստական, օրենք մեկնաբանելով են ներկայացնում նիկոլության հանցանքները։ Բա ասեք, որ «տեսանյութ» է պետք տարածել համացանցում»,- գրում է Panorama.am կայքի գլխավոր խմբագիր Անահիտ Ոսկանյանը։ 

Placeholder
Հիմա որ դիկտաֆոնով դնենք համացանց, գնալու եք նիկոլի ու քպ-ի ձեռքերը բռնեք, բերման ենթարկե՞ք