Ռուսական ռուբլին ամրապնդում է դիրքերը
Տնտեսություն
10:05 14/05/2022
Հայաստան

Ռուսական ռուբլին ամրապնդում է դիրքերը

Այսօր՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ բանկերում ԱՄՆ դոլարը վաճառվում է 447.71 դրամով՝ մայիսի 12-ի համեմատ արժեզրկվելով 3.19 դրամով:

Rate.am կայքից տեղեկանում ենք, որ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 450 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածրը՝ 456 դրամ:

Եվրոյի միջին փոխարժեքն էլ 460.38 դրամ է (մայիսի 12-ի համեմատ արժեզրկվել է 6.03 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է  454 դրամ։

Ինչ վերաբերում է ռուսական ռուբլուն, ապա միջին փոխարժեքը կազմում է 6.39 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝  7.10 դրամ։
 

Placeholder