11 ոսկի, 5 արծաթ, 6 բրոնզ. Հաշմանդամություն ունեցող մարզիկները վերադարձան հաղթանակներով
Օրվա թեմա
10:22 14/05/2022
Հայաստան

11 ոսկի, 5 արծաթ, 6 բրոնզ. Հաշմանդամություն ունեցող մարզիկները վերադարձան հաղթանակներով

Մայիսի 7-ից 14-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում  տեղի ունեցավ 2022 թվականի  հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի XXIV առաջնությունը։

AFA - Armwrestling Federation of Armeniai հավաքականի կազմում՝ ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի մարզիկները թիմային հաշվարկով նվաճեցին երկրորդ տեղը` առաջ անցնելով Թուրքիայի հավաքականից։

Նրանք ֆեդերացիայի «գանձանակը» հարստացրեցին
11 ոսկե
5  արծաթե
6  բրոնզե մեդալներով։

«Մեր մարզիկները մասնակցեցին  գրեթե բոլոր դասակարգումներում, տարբեր քաշային կարգերում` աջ և ձախ ձեռքով։ Մրցմանը ներկա էր նաև Ռումինիայում Հայաստանի դեսպանը»,-մանրամասնում են Հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայից։

Մարզիկներն արդեն Երևանում են։ Հայաստանցի մարզիկներից շատերը վերջույթները կորցրել են Արցախյան պատերազմում։











 

Placeholder
11 ոսկի, 5 արծաթ, 6 բրոնզ. Հաշմանդամություն ունեցող մարզիկները վերադարձան հաղթանակներով