Մասկը հայտարարել է պատահականության սկզբունքով Twitter-ի 100 օգտահաշիվների իսկությունը ստուգելու որոշման մասին
Աշխարհում
12:07 14/05/2022
Աշխարհ

Մասկը հայտարարել է պատահականության սկզբունքով Twitter-ի 100 օգտահաշիվների իսկությունը ստուգելու որոշման մասին

Ամերիկացի միլիարդատեր, Իլոն Մասկը, հայտարարել է, որ կստուգի 100 օգտահաշիվ համանուն սոցցանցում, որպեսզի բացահայտի, թե արդյոք դրանք կեղծ են։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Ուրբաթ օրը նա հայտնել էր Twitter-ի գնման դադարեցման մասին։ Ինչպես պարզաբանել Է միլիարդատերը, նա սպասում է ¸«այն տեղեկություններին, որոնք հաստատում են այն գնահատականները, ըստ որի՝ կեղծ օգտահաշիվները կազմում են սոցցանցի օգտատերերի 5%-ից պակասը»։ Նման գնահատականն իրականացվել է ընկերության հաշվետվության մեջ, որը հրապարակվել է մայիսի 2-ին։

«Դա պարզելու համար իմ թիմը պատահականության սկզբունքով կստուգի Twitter-ի 100  օգտատիրոջ»,- գրել է Մասկը Twitter-ում՝ առաջարկելով «մյուսներին անել նույնը»:

Ավելի վաղ նա հայտարարել էր սոցիալական ցանցում սպամ օգտահաշիվների դեմ պայքարելու իր մտադրության մասին։

Placeholder
Մասկը հայտարարել է պատահականության սկզբունքով Twitter-ի 100 օգտահաշիվների իսկությունը ստուգելու որոշման մասին