«Եվրատեսիլ-2022»-ում հաղթել է Ուկրաինան, Հայաստանը 20-րդն է
Մշակույթ
10:08 15/05/2022
Հայաստան

«Եվրատեսիլ-2022»-ում հաղթել է Ուկրաինան, Հայաստանը 20-րդն է

«Եվրատեսիլ-2022» երգի միջազգային  մրցույթում հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում 631 միավորով հաղթել է Ուկրաինայի ներկայացրեց Kalush Orchestra-ն «Stefania» երգով:

Երկրորդ հորիզոնականում Միացյալ Թագավորության, երրորդ՝ Իսպանիայի ներկայացուցիչներն են։

Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը «Snap» երգով վաստակել է 61 միավոր՝ զբաղեցնելով  20-րդ հորիզոնականը: 40 երկրների ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում առաջատարը Միացյալ Թագավորությունն էր: Հայաստանը ստացել էր 40 ձայն: Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Հայաստանը ստացել է 21 միավոր:

Մրցույթին մասնակցել է ընդհանուր 40 երկրի ներկայացուցիչ։ Եզրափակիչ էր անցել 25 երկրի ներկայացուցիչ։

Placeholder
«Եվրատեսիլ-2022»-ում հաղթել է Ուկրաինան, Հայաստանը 20-րդն է