Լարված վիճակ՝ Հաղթանակ կամրջի վրա
Իրավունք
11:10 16/05/2022
Հայաստան

Լարված վիճակ՝ Հաղթանակ կամրջի վրա

Ոստիկանները խոչընդոտում են  խաղաղ ավտոերթի մասնակիցներին, կարմիրբերետավորները ուժ գործադրելով բերման են ենթարկում նրանց։

Լարված վիճակ է Հաղթանակ կամրջի վրա։ Ոստիկանները բերման են ենթարկել «Հայրենիք» կուսակցության ակտիվիստներին։ 

Ոստիկաններից մեկը հայտարարեց՝ «որ վարորդը չենթարկվեց մեր օրինական պահանջներին, բոլորին բերման ենք ենթարկելու»։ Այնուհետև սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիներն այսօր Երևանում վաղ առավոտյան ավտոերթեր են անցկացնում։

 

Placeholder
Լարված վիճակ՝ Հաղթանակ կամրջի վրա