Իրավաբան. Ոստիկանների կողմից բռնությամբ մեքենաներից դուրս բերվող վարորդները պետք է ներկայացնեն հանցագործության մասին հաղորդումներ
Իրավունք
15:25 16/05/2022
Հայաստան

Իրավաբան. Ոստիկանների կողմից բռնությամբ մեքենաներից դուրս բերվող վարորդները պետք է ներկայացնեն հանցագործության մասին հաղորդումներ

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը, անդրադառնալով ավտոերթի մասնակիցներին բերման ենթարկելուն, գրում է.

«Ոստիկանների կողմից բռնությամբ մեքենաներից դուրս բերվող վարորդները պետք է ներկայացնեն հանցագործության մասին հաղորդումներ, որվհետև նրանց նկատմամբ իրականացվող գործողությունները ոչ այլ ինչ են, քան ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված արարք»։

Իրավաբան Արսեն Բաբայանը, որ «Հայրենիք» կուսակցության քաղխորհդի անդամ է, գրում է.

«Ճանապարհային ոստիկանությունը և Պարեկային ծառայությունը վերածվել են 90-ականների ГАИ-ի

Քաղաքացին ահազանգում է, որ ՃՈ տուգանային հրապարակ են տեղափոխել իր ավտոմեքենան և չեն վերադարձնում:
ГАИ-ի площадка-ում հայտնել են, որ մեքենան բերել են командир-ի ցուցումով և կարող են վերադարձնել բացառապես նույն վերադասի ցուցումով:

Այսպիսի երևույթները, որ 90-ականներին շատ տարածված էին, վերջապես արմատախիլ էր արվել: Փաստորեն եվրոպայից միլիոններ ստանալով պարեկային ծառայություն ստեղծելով այս մահաբեր իշխանությունը վերականգնում է նախկին բոլոր արատավոր երևույթները, որ երբևէ գոյություն են ունեցել»:

Placeholder
Իրավաբան. Ոստիկանների կողմից բռնությամբ մեքենաներից դուրս բերվող վարորդները պետք է ներկայացնեն հանցագործության մասին հաղորդումներ