ԱՆ-ն ստիպում է բոլորին օգտվել բանկերից
Առողջություն
18:33 16/05/2022
Հայաստան

ԱՆ-ն ստիպում է բոլորին օգտվել բանկերից

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Երևան քաղաքում գործունեություն իրականացնող բժշկական հաստատություններում մատուցվող բոլոր տեսակի բժշկական ծառայությունների դիմաց վճարները կընդունվեն միայն անկանխիկ ձևով:

Գերատեսչության փոխանցմամբ՝ նույն հոդվածով` 2023 թվականի հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից` այլ բնակավայրերում ևս առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ ձևով»:

Ամրագրենք, որ այս կերպ, փաստորեն, ԱՆ-ն ստիպում է քաղաքացիներին անխտիր  օգտվել բանկային ծառայություններից՝ լինեն աշխատող, թե ոչ։ 

 

Placeholder