Թուրքիան պատրաստվում է Ջրականում տնկարան հիմնել
Տարածաշրջան
13:57 16/05/2022
Տարածաշրջան

Թուրքիան պատրաստվում է Ջրականում տնկարան հիմնել

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառատնտեսության փոխնախարար Վեյսել Թիրյաքին և Ադրբեջանի արտակարգ իրավիճակների փոխնախարար Էթիբար Միրզաևը Ստամբուլում բանակցություններ են անցկացրել անտառային հրդեհների դեմ պայքարում համագործակցության մասին արձանագրության կետերի շուրջ:

Էրմենիհաբերը գրում է՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ Ադրբեջանը Թուրքիային ինքնաթիռներով ու ուղղաթիռներով կաջակցի անտառային հրդեհների դեմ պայքարում: Կողմերը նաև մոտ ապագայում Թուրքիայում համատեղ ուսումնավարժանք կանցկացնեն հրդեհաշիջման թեմայով:

Բացի դրանից, կողմերը պայմանավորվել են, որ Թուրքիան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված Ջրականում (Ջաբրայիլ) անտառատնտեսության ուսումնական կենտրոն և տնկարան կհիմնի:
 

Placeholder