Ընդդիմությունը Երևանի տարբեր հատվածներում ավտոերթեր է անցկացնում
Քաղաքական
08:52 16/05/2022

Ընդդիմությունը Երևանի տարբեր հատվածներում ավտոերթեր է անցկացնում

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրներն այսօր Երևանում վաղ առավոտյան ավտոերթեր են անցկացնում։

«Դիմադրություն» շարժման նախաձեռնությամբ ավտոերթերն ընթանում են 5 ուղղություններով.

1. Աշտարակի խճուղի` Կարմիր խաչի գրասենյակի դիմաց

2. Արտաշատի խճուղի` Կոնտինենտալի դիմաց
3. Երևան-Աբովյան մայրուղի` Փարավոն ռեստորանային համալիրի մոտ
4. Արգավանդի խճուղի` օդանավակայան տանող ճանապարհի գազալցակայանի մոտ
5. Արինբերդի խճուղի (Տեցի կռուգ)

Նշենք, որ մայիսի 15-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է, որ այսօր սկսում են անհնազանդության ակցիաները, տեղի  են ունենալու ավտոերթեր։ «Բազմաքանակ, տասնյակ հազարավոր մասնակիցներով հանրահավաքները, որոնք ունենում ենք երեկոյան, պետք է ունենանք առավոտյան որպեսզի ամբողջ քաղաքը կանգնեցնենք»,- ասել էր նա։

Նա նաև նշել է, որ երեքշաբթի երեկոյան ժամը 19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք։

«Երեքշաբթի օրվանից շարժմանն ամբողջությամբ նոր թափ ենք տալու։ Այն խնդիրները, որոնք դրել ենք մեր առջև, հասել ենք, բայց պարզ, անկեծ ասում եմ՝ դա բավարար չէ, մեզ պետք է կազմակերպվածության նոր մակարդակ։ Այն ձեռքբերումները, որոնք ունենք, պետք է դրանք դարձնենք անշրջելի և վերջ։ Երեքշաբթի առավոտյան, այս հրապարակում ինչքան մարդ կա, պետք է իջնի փողոց ու դրանից հետո կտեսնեք, թե ինչ արագ տեմպերով գրանցելու ենք արդյունքներ»,- նշել էր նա։

Placeholder
Ընդդիմությունը Երևանի տարբեր հատվածներում ավտոերթեր է անցկացնում