Ոստիկանները բերման են ենթարկել ավտոերթերի 32 մասնակիցների
Իրավունք
12:40 16/05/2022
Հայաստան

Ոստիկանները բերման են ենթարկել ավտոերթերի 32 մասնակիցների

Երևանում իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում ժամը 12։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 32 քաղաքացի։ Panorama.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Հարցին, թե ի՞նչ հիմքով են բերման ենթարկվել ակցիայի մասնակիցները, պատասխանեցին, որ  ավելի ուշ լրացուցիչ կտեղեկացնեն։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիներն այսօր Երևանում վաղ առավոտից ավտոերթեր են անցկացնում  5 ուղղություններով: Կարմիրբերետավորները ուժի գործադրմամբ ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկել։ 

Մայիսի 15-ին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է, որ մայիսի 16-ին տեղի կունենա  անհնազանդության ակցիաներ, ավտոերթեր։ «Բազմաքանակ, տասնյակ հազարավոր մասնակիցներով հանրահավաքները, որոնք ունենում ենք երեկոյան, պետք է ունենանք առավոտյան որպեսզի ամբողջ քաղաքը կանգնեցնենք»,- ասել էր նա։

Նա նաև նշել է, որ երեքշաբթի օրվանից շարժմանն ամբողջությամբ նոր թափ ենք տալու. «Առավոտյան  ժամը 08։00-ին պետք է ամբողջ մայրաքաղաքում տեղի ունենան անհնազանդության ակցիաներ, առնվազն ձևավորենք 80-100 խմբեր։ Երեկոյան ժամը 19։30-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք»։

Placeholder
Ոստիկանները բերման են ենթարկել ավտոերթերի 32 մասնակիցների