Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքացիներին բերման ենթարկող ոստիկանության մեքենայից ծուխ է դուրս գալիս
Խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու համար նախատեսված ոստիկանական գազելներից մեկից ծուխ է դուրս գալիս։ Գազելի մեջ քաղաքացիներ կան։
Ոստիկանները փակեցին դուռը, որպեսզի մեքենան շարժվի։ Սակայն, հավանաբար, հնարավոր չէր մեքենան վարել, այդ իսկ պատճառով բերման ենթարկվող քաղաքացիներին հանեցին մեքենայի միջից։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիներն այսօր Երևանում վաղ առավոտյան ավտոերթեր են անցկացնում։ Ոստիկանները ավտոերթի մասնակիցներին ուժի գործադրմամբ բերման են ենթարկում։