Տեղեկություններ կան, որ ոստիկանական ավտոբուսները պարզապես կանգնում և ազատ են թողնում բերման ենթարկված ցուցարարներին. Սաղաթելյան
Քաղաքական
10:49 17/05/2022
Հայաստան

Տեղեկություններ կան, որ ոստիկանական ավտոբուսները պարզապես կանգնում և ազատ են թողնում բերման ենթարկված ցուցարարներին. Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է. 

«Ոստիկանական բաժանմունքները կոլապսի են ենթարկվել։ Այս պահին բերման ենթարկված ցուցարարների թիվն այնքան մեծ է, որ բաժանմունքներում այլևս տեղ չկա։ Մեր քաղաքացիներին ավտոբուսներով տեղից տեղ են տանում՝ այդպես էլ չիմանալով, թե վերջիվերջո որ բաժանմունքում նրանց կարող են ընդունել։

Ավելին, տեղեկություններ կան արդեն այն մասին, որ քաղաքի ոչ բանուկ փողոցներում ոստիկանական ավտոբուսները պարզապես կանգնում և ազատ են թողնում բերման ենթարկված ցուցարարներին։ Սա աննախադեպ երևույթ է։

Մինչդեռ նրանք, ում համար տեղ է գտնվել ոստիկանական բաժանմունքներում, հենց տեղում մեծ ցույցեր են կազմակերպել։ Երևանի բոլոր բաժանմունքների պատուհաններից, ինչպես նաև ոստիկանական ավտոբուսներից լսվում են «Առանց Նիկոլ Հայաստան» և «Առանց թուրքի Հայաստան» վանկարկումներ։ Ասել է թե՝ ցույցերի մի մասը տեղափոխվել են Ոստիկանության բաժանմունքներ։

Կեցցեք, արժանապատիվ հայրեր, այս շարժումը անկասելի է, Ձեր հաղթանակը՝ անխուսափելի»։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները վաղ առավոտից Երևանում սկսել են անհնազանդության ակցիաներ։ Ոստիկանները ուժի գործադրմամբ, քաշքշելով ու հրմտշելով խաղաղ ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում։

Placeholder
Տեղեկություններ կան, որ ոստիկանական ավտոբուսները պարզապես կանգնում և ազատ են թողնում բերման ենթարկված ցուցարարներին. Սաղաթելյան