Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Կարմիր ու սև բերետավորները հերթական անգամ «բռնաբարեցին» Հայաստանի օրենքները։ Առևանգեցին պատգամավոր Թադևոս Ավետիսյանին, հակառակ նրան, որ զգուշացնում էի՝ իրավունք չունեն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով, պատգամավորին մտցրեցին ոստիկանական մեքենան և առևանգեցին՝ որևէ օրինական հիմնավորում չտալով այդ քայլին։
«Այս վիճակն է։ Նիկոլին ուրիշ հենարան չի մնացել, բացի սև ու կարմիր բերետավորները, միայն ու միայն»,- ասաց Մանուկյանը։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները վաղ առավոտից Երևանում սկսել են անհնազանդության ակցիաներ։ Ոստիկանները ուժի գործադրմամբ, քաշքշելով ու հրմտշելով խաղաղ ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում։