ԱՄՆ Սենատի ընթացակարգային քվեարկությամբ ընդունվել է Կիևին հատկացվելիք 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթը
Քաղաքական
10:20 17/05/2022
Աշխարհ

ԱՄՆ Սենատի ընթացակարգային քվեարկությամբ ընդունվել է Կիևին հատկացվելիք 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթը

ԱՄՆ Սենատում ընթացակարգային քվեարկությամբ երկուշաբթի ընդունվել է Ուկրաինային 40,1 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթը, իսկ նախաձեռնության վերջնական քվեարկությունը սպասվում է չորեքշաբթի: Քվեարկությունը հեռարձակվել է օրենսդիր մարմնի վերին պալատի կայքում։

Կողմ է քվեարկել 81 սենատոր, դեմ՝ 11 օրենսդիր։ Նախագծով, փաթեթի վերաբերյալ բանավեճի համար հատկացված ժամանակը սահմանափակվում է 30 ժամով։ Սպասվում է,  որ մայիսի 18-ին սենատորների մեծամասնությունը հավանություն կտա այս նախաձեռնությանը, ապա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կստորագրի այն։

Անցյալ շաբաթ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելու օրինագծին։ Նախագծի օգտին քվեարկել է 368 կոնգրեսական (բոլոր դեմոկրատները և հանրապետականների մեծամասնությունը), դեմ՝ 57 հանրապետական։
 

Placeholder
ԱՄՆ Սենատի ընթացակարգային քվեարկությամբ ընդունվել է Կիևին հատկացվելիք 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթը