Շվեդիան ստորագրեց ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը
Քաղաքական
13:07 17/05/2022
Աշխարհ

Շվեդիան ստորագրեց ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Անն Լինդեն ստորագրել է Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու դիմումը, Twitter-ում հայտնել է կազմակերպությունում երկրի ներկայացուցչությունը:

Փաստաթուղթը ստորագրվել է երեքշաբթի առավոտյան։

Անցած շաբաթվա վերջին Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցությունը հայտարարել էր դաշինքին անդամակցելու հայտ ներկայացնելու որոշման մասին՝ նշելով, որ դրա հավանության դեպքում Ստոկհոլմը դեմ հանդես կգա երկրի տարածքում միջուկային զենքի և ռազմակայանների տեղակայմանը:

Ֆինլանդիան նույնպես պաշտոնապես որոշել է միանալ ռազմական դաշինքին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր հերթին խոստացել է արագացնել երկու նոր պետությունների ընդունման գործընթացը:

Հելսինկիի եւ Ստոկհոլմի բազմամյա չեզոքությունից հրաժարվելու հնարավորության մասին խոսել են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո:

Placeholder
Շվեդիան ստորագրեց ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը