Վազգեն Սաղաթելյան. Ոստիկանների կողմից իմ հանդեպ կիրառվել է ճնշում, ագրեսիա, բռնի ուժ
Քաղաքական
12:38 18/05/2022
Հայաստան

Վազգեն Սաղաթելյան. Ոստիկանների կողմից իմ հանդեպ կիրառվել է ճնշում, ագրեսիա, բռնի ուժ

Այսօր խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելիս բերման է ենթա8կվել «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը:
Նա ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որ գտնվում է ոստիկանության կենտրոնի բաժնում, բաժնի աշխատակիցների կողմից արդեն շենքում գտնվելու ժամանակ իր հանդեպ կիրառվել է ճնշում, ագրեսիա, բռնի ուժ։

«Այս արարքներն իրականացնող աշխատակիցները (վստահ էլ չեմ, որ աշխատակիցներ էին) չեն ներկայացել ի հակառակ իմ պահանջի, քաղաքացիական հագուստով էին ու չունեին իդենտիֆիկացիոն որևէ պարագա:

Սպասում եմ քրեականի պետ Մամիկոնյանին, որը խոստացել է իդենտիֆիկացնել սույն ոստիկաններին և հաղորդել ինձ դրանց տվյալները»,- գրել է Սաղաթելյանը։

Այնուհետև նա գրառմանն ավելացրել է, որ իր  հետ ամեն ինչ լավ է, անհանգստանալու կարիք չկա:

Placeholder
Վազգեն Սաղաթելյան. Ոստիկանների կողմից իմ հանդեպ կիրառվել է ճնշում, ագրեսիա, բռնի ուժ