Թուրքիայի կողմից հավանական վետոն կվտանգի սկանդինավյան երկու երկրների անվտանգությունը
Քաղաքական
18:23 18/05/2022
Տարածաշրջան

Թուրքիայի կողմից հավանական վետոն կվտանգի սկանդինավյան երկու երկրների անվտանգությունը

Գերմանական մամուլում մեծ արձագանք են ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրողանի հայտարարությունները Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարի վերաբերյալ:

Ermenihaber-ի փոխանցմամբ, արձագանքները լուսաբանվել է թուրքական լրատվական կայքերի կողմից:

Գերմանական մամուլի հրապարակումներում կարծիքներ կան առ այն, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը վետո կդնի ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումների վրա։

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակումը դիտարկելով որպես Արևմուտքին նետած մեծագույն մարտահրավեր գերմանական մամուլը նշում է, որ արևմուտքը համախմբվել է  լիովին ու ցույց տվել իր միասնականությունն ու ամրությունը:

Այս համատեքստում, ըստ հրապարակումների, Թուրքիայի կողմից հավանական վետոն կվտանգի սկանդինավյան երկու երկների անվտանգությունը:

Գերմանական հեղինակավոր  «Süddeutsche Zeitung» թերթի հրապարակման մեջ  մասնավորապես նշված է. 

«Ցավալին այն է, որ Էրդողանի շանտաժը կարող է աշխատել: Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալը ՆԱՏՕ-ին չպետք է ձախողվի: Այսպիսով, մյուս կառավարությունները ստիպված կլինեն ինչ-որ բան տալ Անկարայի խաղամոլին (նկատի ունի Էրդողանին-խմբ.) կամ քրդական հարցի, կամ սպառազինության, կամ էլ Թուրքիայում օրենքի գերակայության համակարգված ոչնչացման երևույթների հանդեպ աչք փակելու հաշվին: Այդպիսով  Թուրքիան կմնա ՆԱՏՕ-ի կարևոր գործընկեր, սակայն Թուրքիայի նախագահը ՆԱՏՕ-ի համար կշարունակի մնալ որպես անկայուն «խուսանավող»։

Գերմանական մամուլը Էրդողանին ներկայացրել է խաղամոլ, ով սիրում է օգուտ քաղել ճգնաժամերից:

Placeholder