ԵՄ-ն ցանկանում է զոհաբերել կլիման՝ նվազեցնելու Ռուսաստանից կախվածությունը
Տնտեսություն
08:00 18/05/2022

ԵՄ-ն ցանկանում է զոհաբերել կլիման՝ նվազեցնելու Ռուսաստանից կախվածությունը

Եվրամիությունը ցանկանում է 20 մլրդ եվրո ներգրավել ածխածնի արտանետումների լրացուցիչ քվոտաների վաճառքի հաշվին, որպեսզի ֆինանսավորի ռուսական էներգառեսուրսներից կախվածության նվազումը: Այս մասին գրում է Financial Times (FT) թերթը ՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Նրանց տվյալներով՝ Եվրահանձնաժողովը (ԵՀ) ուսումնասիրում է շուկայում կայունության պահուստային ֆոնդից ջերմոցային գազերի արտանետումների վկայագրերի մի մասի աճուրդի հանելու հնարավորությունը։ ԵՀ պլանով նախատեսվում է 200-ից 250 մլն վկայականի վաճառք։

Աղբյուրների համաձայն՝ Եվրահանձնաժողովը պատրաստվում է մինչև այս տասնամյակի վերջ հատկացնել մոտ 200 միլիարդ եվրո՝ Ռուսաստանի Դաշնության էներգետիկ ռեսուրսներից կախվածությունը դադարեցնելու համար։ Միջոցները նախատեսվում է ներդնել նոր ենթակառուցվածքներում և այլընտրանքային մատակարարման շղթաներում։

Placeholder