Իրանի ռազմածովային ուժերը կանխել են ծովահենների հարձակումը Կարմիր ծովում
Տարածաշրջան
17:20 18/05/2022
Տարածաշրջան

Իրանի ռազմածովային ուժերը կանխել են ծովահենների հարձակումը Կարմիր ծովում

Իրանի ռազմածովային ուժերը խափանել են անօրինական զինված խմբավորումների հարձակումը Կարմիր ծովում: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին չորեքշաբթի օրը հաղորդվում է Jamaran գործակալության՝ հիմնվելով հրամանատարության վրա։

Նշվում է, որ ուժայիններն օգնության ազդանշան են ստացել ծովահենների կողմից հարձակման ենթարկված իրանական նավից։ Դեպքի վայր ժամանած Իրանի ռազմածովային ուժերը կրակ են բացել հարձակվողների վևա՝ ստիպելով նրանց հեռանալ դեպքի վայրից։

Հաղորդվում է նաև, որ այն Իրանի անվտանգության ուժերի երկրորդ նման բախումն է միջազգային ջրերում վերջին շաբաթվա ընթացքում։

Placeholder