Սյունիքի մարզի Ողջի գետը կրկին աղտոտվել է
Տնտեսություն
18:28 18/05/2022

Սյունիքի մարզի Ողջի գետը կրկին աղտոտվել է

Սյունիքի մարզի Ողջի գետը կրկին աղտոտվել է: Այս մասին ահազանգում է  «Բնությունը մենք ենք» օգտատերը՝ հրապարակելով աղտոտված գետից տեսանյութ և լուսանկարներ:

«Առաջին հայացքից Ալավերդուն նման այս գեղեցիկ քաղաքը,  նույքան գեղեցիկ  և անվտանգ է թվում մինչ այն պահը , երբ սկսում ես ուշադիր նայել գետի գույնին։
 
Իսկ գիտե՞ք ,թե որ լքված հանքավայրի թունավոր թթվային  ջրերն են տարիներ շարունակ աղտոտում մեր բնությունը , մեր գետերը, օդն ու ջուրը և թունավորում մեզ և մեր երեխաներին։

Այս ջրերում պղնձի պարունակությունը գերազանցում է թույլատրելի սահմանը  45200 անգամ, ցինկինը` 23500 անգամ , իսկ մանգանինը 500 անգամ ։

Ահա թե ինչ է սպասվում  բոլոր այն գյուղերին , քաղաքներին , բնակավայրերին,  որոնց մոտ հանք են շահագործում։ Մի օր այդ հանքը դադարելու է շահագործվել, իսկ դրա թունավոր հետևանքները վայելելու են հետագա բոլոր սերունդները»,- գրել է օգտատերը։

 

 

Placeholder