ԳԹԿ. Հաստատվել են այս տարվա միասնական քննության օրերը
Կրթություն, գիտություն
17:50 18/05/2022
Հայաստան

ԳԹԿ. Հաստատվել են այս տարվա միասնական քննության օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են այս տարվա միասնական քննության օրերը:

Կենտրոնից հայտնում են, որ քննաշրջանը մեկնարկում է հունիսի 7-ին և ավարտվում 24-ին:

Ժամանակացույցը՝ ստորև.

Կենսաբանություն, աշխարհագրություն-հունիսի 6
Օտար լեզու /անգլ., ֆրանս., գերմ., իտ., իսպ./-հունիսի 10
Հայոց լեզու և հայ գրականություն- հունիսի 14
Մաթեմատիկա-հունիսի 17
Ֆիզիկա, հայոց պատմություն –հունիսի 21
Քիմիա, ռուսաց լեզու – հունիսի 24։

Placeholder