Արթուր Վանեցյան. Միջնորդություն ենք ներկայացնում Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ
Իրավունք
14:49 18/05/2022
Հայաստան

Արթուր Վանեցյան. Միջնորդություն ենք ներկայացնում Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը տեղեկացնում է.

«Պատգամավորներ՝ Արմենուհի Կյուրեղյանի և Տիգրան Աբրահամյանի հետ այցելել ենք ՀՀ քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչություն:  

Այս պահին միջնորդություն ենք ներկայացնում հերոս Մխիթար Գալեյանի հայրիկի՝ Գարիկ Գալեյանի, խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Փառք ու պատիվ հերոսներ լույս աշխարհ բերած  ծնողներին, հավերժ փառք մեր ընկած եղբայրների հիշատակին:

հ.գ. Գարիկ Գալեյանը ինքնազգացողության վատթարացման պատճառով այս պահին տեղափոխվել է հիվանդանոց»։








Placeholder
Արթուր Վանեցյան. Միջնորդություն ենք ներկայացնում Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ