Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անհնազանդության ակցիա՝ Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում
Երևանում շարունակվում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող, Հայաստանի և Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիների խաղաղ անհնազանդության ակցիաները։ Մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացրել նաև Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում։ Ոստիկանները քաղաքացիներին քաշքշելով՝ բացում են մետրոյի վագոնների դռները։
Մետրոպոլիտենից հայտնում են, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։
«Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։
Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով»,- հայտնում են Մետրոպոլիտենից։