ARARAT թանգարանը միանում է «Թանգարանային գիշեր» միջազգային նախաձեռնությանը
Մշակույթ
12:50 19/05/2022
Հայաստան

ARARAT թանգարանը միանում է «Թանգարանային գիշեր» միջազգային նախաձեռնությանը

Ավանդույթի համաձայն ARARAT թանգարանը այս տարի ևս միանում է «Թանգարանային գիշեր» միջազգային նախաձեռնությանը։

Այդ կապակցությամբ`մայիսի 20-ին, 21։00-ից մինչև 00։30  և մայիսի 21-ին, 21։00-ից մինչև 00։00 շրջայցերը կգործեն յուրաքանչյուր 30 րոպե պարբերականությամբ։

«Դուք և Ձեր  հյուրերը կկարողանաք անվճար այցելել ԱՐԱՐԱՏ թանգարան և բացահայտել հայկական կոնյակագործության 135-ամյա ժառանգությունը  և վարպետության նոր եզրերը»,-մանրամասնում են ARARAT թանգարանից։

Օրվա խորհրդի կապակցությամբ կլինի նաև Երևանի կոնյակի գործարանի ֆասադային հատվածի հատուկ լուսավորում։

Նշենք, որ ARARAT թանգարանը հանդիսանում է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) անդամ:

Placeholder
ARARAT թանգարանը միանում է «Թանգարանային գիշեր» միջազգային նախաձեռնությանը