Պահանջում ենք հավաստիացում՝ դատական նիստը չի ընդհատվի, դատավորը չի փախչի դահլիճից. Կարին Տոնոյան
Իրավունք
17:15 19/05/2022

Պահանջում ենք հավաստիացում՝ դատական նիստը չի ընդհատվի, դատավորը չի փախչի դահլիճից. Կարին Տոնոյան

44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված զինծառայողների հարազատները վերաքննիչ դատարանի նախագահի անունով դիմում ներկայացրեցին, որպեսզի մայիսի 23-ին նշանակված  Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությունը չսահմանափակվի 1-1,5 ժամով։

«Մենք դիմել ենք դատարանի նախագահին, որպեսզի թեթևացնի այս գործով դատավոր  Կարեն Բիշարյանի ծանրաբեռնվածությունը, որպեսզի մեր գործով դատավարությունը չընդհատվի 1-1,5 ժամից։ Արդեն որերորդ անգամ է գալիս ենք, մեկ ժամվա ընթացքում  նիստն ավարտվում է, մեզ ուղարկում են տուն։ Այնպիսի տպավորություն է, որ  ծնողները բան ու գործ չունեն, միայն  առավոտից երեկո դատարաններում պետք է լինեն, հետևաբար  պահանջում ենք, որ հաջորդ նիստը  տևի այնքան, որքան որ պետք է կամ հենց հիմա  վերաքննիչ դատարանի նախագահն իջնի ծնողների մոտ, անձամբ իր խոսքով հավաստիացնի, որ  հաջորդ անգամ կհարգեն ծնողների պահանջն ու դատավարությունը չի ընդհատվի,  դատավորը չի փախչի դահլիճից»,- լրագրողների հետ զրույցում ասաց պատերազմի ժամանակ նահատակված Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր կայացավ Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությանը։ Սակայն այն ընդհատվեց, քանի որ նախագահող դատավոր Կարեն Բիշարյանն այլ դատական նիստ ունենալու պատճաբանությամբ հետաձգվեց նիստը և նշանակեց մայիսի 23-ին։
Բողոքը վերաբերում է նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ 2021թ. հունիսինն ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը։ Մասնավորապես, նրանք պահանջում են քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։
 

Placeholder