ՓՊ-ն շարունակում է բերման ենթարկված քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն տրամադրել
Իրավունք
18:32 19/05/2022
Հայաստան

ՓՊ-ն շարունակում է բերման ենթարկված քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն տրամադրել

ՀՀ փաստաբանների պալատը տեղեկացնում է, որ պալատի կողմից ձևավորված փաստաբանների արագ արձագանքման խումբն ակտիվորեն շարունակում է առաջնային իրավաբանական անվճար օգնություն տրամադրել վերջին օրերին բողոքի ակցիաներ իրականացնելու հետ կապված բերման ենթարկված քաղաքացիներին:

«Բերման ենթարկված քաղաքացիներն իրենց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առաջնային անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար, կարող են կապ հաստատել խմբի փաստաբանների հետ  հետևյալ հեռախոսահամարով` (հեռ․  010 600-701 (111),  033-600-714)»,- ասվում է հաղորդագրությունում:

Placeholder