Արամն ազատ արձակվեց, պայքարը շարունակվում է. Արթուր Վանեցյան
Քաղաքական
16:47 21/05/2022
Հայաստան

Արամն ազատ արձակվեց, պայքարը շարունակվում է. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը հայտնում է, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

«Այնքան անհեթեթ գործ է կարվել, որ նույնիսկ կեղծիքով չկարողացան ձերբակալել:

Շնորհակալություն փաստաբան Երվանդ Վարոսյանին»,- գրել է Բաբայանը։ 

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը գրել է. 

«Արամը ազատ արձակվեց:

Պայքարը շարունակվում է»։ 

Հիշեցնենք, որ այսօր  խուզարկություն է իրականացվել Արամ Գրիգորյանի բնակարանում: Թեև բնակարանում որևէ բան չէր հայտնաբերվել, բայց Ա. Գրիգորյանը բերման էր ենթարկվել։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը լրագրողներին ասել էր, որ խնդիրը վերաբերում է մի տեսագրության, որ Արամը ձմռանը մուրացկաններին փող է բաժանում։

«Արամ Գրիգորյանը բերման է ենթարկվել հայտնի կասկածանքով՝ հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռելը»,-ոստիկանության մոտ լրագրողների հետ զրույցում ասել էր նա։ 

Placeholder
Արամն ազատ արձակվեց, պայքարը շարունակվում է. Արթուր Վանեցյան