Նոր վիրուսը կարող է ոչնչացնել մեղրատու  մեղուների պոպուլյացիան ամբողջ աշխարհում
Կրթություն, գիտություն
19:01 21/05/2022
Աշխարհ

Նոր վիրուսը կարող է ոչնչացնել մեղրատու մեղուների պոպուլյացիան ամբողջ աշխարհում

Նոր՝ դեֆորմացված թևի վիրուսը կարող է վերացնել մեղրատու մեղուների պոպուլյացիան ամբողջ աշխարհում: Այդ մասին հայտնում է Newsweek-ը։

Հալլե-Վիտենբերգի համալսարանի ընդհանուր կենդանաբանության պրոֆեսոր Ռոբերտ Պաքսթոնն ասում է, որ վիրուսի նոր, խիստ վարակիչ տարբերակը մեծ վնաս է հասցնում միջատների թևերին, և, հետևաբար, նրանք չեն կարող թռչել: Վիրուսը կրում են Varroa մակաբուծական տիզերը, որոնք համարվում են մեղրատու մեղուների համար աշխարհում ամենամեծ սպառնալիքներից մեկը։ Նման տզերը թափանցում են փեթակ և բազմանում՝ ձու դնելով մեղվի ձագերի վրա։

Եթե տիզերը վաղ չհայտնաբերվեն, նրանց պոպուլյացիան կարող է այնքան մեծանալ, որ փեթակը կմահանա մակաբույծների պատճառած հիվանդություններից և դեֆորմացիաներից:

«Մեր վերլուծությունը հաստատում է, որ վիրուսի նոր տարբերակն արդեն գերիշխող է Եվրոպայում։ Նրա տարածումն ամբողջ աշխարհում պարզապես ժամանակի հարց է»,-ասել է Փաքսթոնը։

Գիտնականը նշել է, որ վիրուսը տարածվել է բոլոր մայրցամաքներում, բացի Ավստրալիայից։

Placeholder
Նոր վիրուսը կարող է ոչնչացնել մեղրատու մեղուների պոպուլյացիան ամբողջ աշխարհում