Ինձ թվում է՝  քրեորեն պատժելի արարք չէ մուրացկանին օգնելը. Արթուր Վանեցյանի օգնական
Իրավունք
13:35 21/05/2022

Ինձ թվում է՝ քրեորեն պատժելի արարք չէ մուրացկանին օգնելը. Արթուր Վանեցյանի օգնական

Ոստիկանության Քրեական հետախուզության վարչությունը և քննչական կոմիտեն  խուզարկություն են իրականացնում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում: Լրագրողների հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ ծանոթացել է խուզարկության որոշմանը։

«Խնդիրը վերաբերում է հայտնի տեսագրությանը, որ Արամը ձմռանը մուրացկաններին փող է բաժանում։ Փնտրում են հավաքի մասնակիցների ցուցակներ։ Ծիծաղելի է, բայց այսպես է։ Այստեղ գործ էլ չկա, մուրացկաններին փող բոլորն են տալիս են»,- ասաց Երվանդ Վարոսյանը։

Արամ Գրիգորյանն ասաց, որ քաղաքի տարբեր  վայրերում միշտ էլ հանդիպում է մուրացկանների, միշտ էլ օգնել է 500, 1000 դրամով։ 

«Թող մուրացկաններին կանչեին ու հարցնեին։ Ինձ թվում է՝  քրեորեն պատժելի արարք չէ մուրացկանին օգնելը»,- ասաց նա։

Հարցին՝ թե ինչի՞ հետ է սա կապում, Ա. Գրիգորյանը պատասխանեց. «Չգիտեմ, չեմ կարող պատկերացնել»։

Placeholder
Ինձ թվում է՝ քրեորեն պատժելի արարք չէ մուրացկանին օգնելը. Արթուր Վանեցյանի օգնական