Արթուր Վանեցյանի օգնականի բնակարանում ոչինչ չի հայտնաբերվել, բայց բերման ենթարկվեց
Իրավունք
13:55 21/05/2022
Հայաստան

Արթուր Վանեցյանի օգնականի բնակարանում ոչինչ չի հայտնաբերվել, բայց բերման ենթարկվեց

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանը խուզարկելուց հետո նրան բերման ենթարկեցին, թեև որևէ բան չէին հայտնաբերել։

«Որոշում կայացվեց բերման ենթարկել Արամ Գրիգորյանին։ Ոչինչ չեն գտնել, փնտրում էին ինչ-որ ցուցարարների, հավաքի մասնակիցների ցուցակներ։ Բնականաբար, նման բան չէր կարող լինել, որովհետև առհասարակ  այն տեսանյութը, որի հիման վրա այս քրեական գործը հարուցվել է, բոլորս տեսել ենք...»,- լրագրողներին ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Նա նշեց, որ քաղաքական ռեպրեսիայի մի դրսևորում է, բայց այնքան իմաստազուրկ ու ծիծաղելի։

«Մարդն իմացավ, որ եկել են իր բնակարանը խուզարկելու, ինքը եկավ, ներկայացավ խուզարկության վայր, դրանից հետո բերման ենթարկել՝ ոչ տրամաբանության մեջ է տեղավորվում, ոչ առհասարակ  օրենքի»,- ասաց Երվանդ Վարոսյանը։

Placeholder
Արթուր Վանեցյանի օգնականի բնակարանում ոչինչ չի հայտնաբերվել, բայց բերման ենթարկվեց