Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» ֆիլմը միջազգային փառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի
Մշակույթ
11:04 21/05/2022
Հայաստան

Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» ֆիլմը միջազգային փառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի

Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական աջակցություն ստացած ռեժիսոր Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» խաղարկային կարճամետրաժ ֆիլմը Իտալիայում Միլանի 29-րդ Sguardi Altrove Sguardi Altrove International Film Festival Կանանց կինոյի միջազգային փառատոնին արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի:  Այս մասին հայտնում են կինոկենտրոնից։ 

Հիշեցնենք, որ «Ժառանգը» ֆիլմն ընդգրկվել է ևս մի իտալական փառատոնի մրցութային ծրագրում: Այն մասնակցելու է Միլանում սեպտեմբերին անցկացվելիք «Մետրոպոլիս» կինոփառատոնին (Metropolis Film Festival):

Ֆիլմի սցենարի հեղինակն է Էվելինա Բարսեղյանը,  պրոդյուսերը՝ Արամ Թորոսյանը,  կոմպոզիտոր՝ Միքայել Ոսկանյանը։ Դերակատարներ՝ Լևոն Հախվերդյան, Դիանա Մալենկո, Ջուլիետա Ստեփանյան

 

Placeholder