Հայտարարվելու է մրցույթ՝ Սոս Սարգսյանի անվան թատրոնի տնօրենի
Մշակույթ
10:55 21/05/2022
Հայաստան

Հայտարարվելու է մրցույթ՝ Սոս Սարգսյանի անվան թատրոնի տնօրենի

Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնն այժմ տնօրեն չունի։ Դերասան Արման Նավասարդյանը, ով 2018թ. նշանակվել էր  թատրոնի տնօրեն, իր դիմումի համաձայն ազատվել է այդ պաշտոնից։

«Արման Նավասարդյանը գերզբաղվածության պատճառով հրաժարվել էր տնօրենի պաշտոնից. Մոսկվայում շատ մեծ դեր էր ստացել»,- Panorama.am-ի հետ զրույցում Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը։

Նա ասաց, որր հայտարարվելու է թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։ Նարինե Գրիգորյանը չբացառեց, որ Արման Նավասարդյանը նորից մասնակցի մրցույթին։ 


 

Placeholder