Հայաստանյան թանգարանային ֆոնդից ավելի քան 67 հազար ցուցանուշ ենթակա է վերականգնման
Մշակույթ
13:01 21/05/2022
Հայաստան

Հայաստանյան թանգարանային ֆոնդից ավելի քան 67 հազար ցուցանուշ ենթակա է վերականգնման

Հայաստանում 2021 թվականին գործել է 100 թանգարաններ, որից 63-ը՝ Երևանում։  ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, թանգարանների ֆոնդերը կազմում է 3 157 546։

Մեկ տարում վերականգնվել է 7202 ցուցանմուշ։ Թանգարանների ֆոնդերում հաշվառված ցուցանմուշներից 67 705-ը ենթակա է վերականգնման, մեծ մասը փաստաթղթեր են (20 562), գծանկարներ (11 854), հնագիտական առարկաներ, լուսանկարներ, գեղանկարչական առարկաներ։
Մեկ տարվա ընթացքում Երևանի և մարզերի թանգարաններում բացվել է 1003 ժամանակավոր ցուցադրություն։

2021 թվականին հայաստանյան թանգարաններ են այցելել 2 402 317 մարդ, որից 831 669՝ վճարովի,  1 570 648-ը՝ անվճար։ Երևանյան թանգարանները մեկ տարում ունեցել են 2 111 305  այցելու։

Թանգարանների աշխատում է 2072 մարդ։


 

Placeholder