Bloomberg. Կապիկի ծաղիկը փոխանցվում է սերտ կամ սեռական շփման միջոցով
Աշխարհում
10:40 21/05/2022
Աշխարհ

Bloomberg. Կապիկի ծաղիկը փոխանցվում է սերտ կամ սեռական շփման միջոցով

Կապիկի ծաղիկը, ամենայն հավանականությամբ, փոխանցվում է մարդուց մարդ սերտ, ինտիմ կամ սեռական շփման միջոցով «ինչ-որ մեկի հետ, ով ունի ակտիվ ցան»։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ԱՄՆ առողջապահության բարձրաստիճան պաշտոնյաներին:

Բժիշկները պարզաբանել են, ԱՄՆ-ում կապիկի ծաղիկով վարակվելու դեպքերից որևէ մեկը կապ չունի Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի անտառային տարածքների հետ, որտեղ ապրում են վիրուսը  կրող կենդանիները։ Չնայած այն հանգամանքին, որ հիվանդության տարածման ռիսկը բավականին ցածր է, հիվանդանոցները նախազգուշացվել են հնարավոր դեպքերի վերահսկման մասին։

Միացյալ Նահանգներում թվարկել են կապիկների տարածման ամենահավանական ուղիները. ի տարբերություն COVID-19-ի, որը փոխանցվում է օդակաթիլներով, շատ ավելի սերտ շփում է պահանջվում ծաղիկով վարակվելու համար: Պաշտոնյաների խոսքով, վարակված անձի հետ անկողնային պարագաների, հագուստի կամ ատամի խոզանակի օգտագործումը կարող է վարակվելու մեծ վտանգ ներկայացնել։

Թերթը գրում է, որ ԱՄՆ-ում մինչ այժմ հայտնաբերված դեպքերի մեծ մասը տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդիկ են: Ախտանիշները սովորաբար ներառում են ջերմություն, դող, ցան նաև դեմքի կամ սեռական օրգանների վրա։

Նախկինում կապիկի ծաղիկով վարակման մի շարք դեպքեր էին հաստատվել Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում։
 

Placeholder