Արամ Գրիգորյանին բերման են ենթարկում՝ հարցաքննություն իրականացնելու նպատակով. Հակոբյան
Քաղաքական
14:24 21/05/2022
Հայաստան

Արամ Գրիգորյանին բերման են ենթարկում՝ հարցաքննություն իրականացնելու նպատակով. Հակոբյան

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը գրում է. 

«Լրատվամիջոցներին և քաղաքացիներին տեղեկացնում եմ, որ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում իրականացվող խուզարկությունը քիչ առաջ ավարտվեց:

Ինչպես և կանխատեսում էի, հայտնաբերվեց չպայթաց Իսկանդեր օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի մարտագլխիկի 90%-ը:

Իսկ, եթե ավելի լուրջ. ոչինչ չհայտնաբերվեց, բայց Արամ Գրիգորյանին բերման են ենթարկում Երևան քաղաքի քննչական վարչություն՝ հարցաքննություն իրականացնելու նպատակով»:

Placeholder
Արամ Գրիգորյանին բերման են ենթարկում՝ հարցաքննություն իրականացնելու նպատակով. Հակոբյան