Բայդենը օրենք է ստորագրել Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու մասին
Քաղաքական
15:52 21/05/2022
Աշխարհ

Բայդենը օրենք է ստորագրել Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրենք, որով Ուկրաինային մոտ 40 մլրդ դոլարի չափով լրացուցիչ օգնություն է տրամադրվում։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը՝ համապատասխան տեղեկատվությունը շաբաթ օրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

«Մայիսի 21-ին նախագահը ստորագրել է օրենք Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին»,-ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ Ամերիկայի առաջնորդը եռօրյա այցով այժմ գտնվում է Սեուլում։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն անցած շաբաթ հավանություն է տվել Ուկրաինային օգնելու համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու նախաձեռնությանը, իսկ  Սենատը՝ հինգշաբթի օրը։

Placeholder
Բայդենը օրենք է ստորագրել Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու մասին