Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Ֆինլանդիա
Տնտեսություն
12:10 21/05/2022
Աշխարհ

Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Ֆինլանդիա

«Գազպրոմը» դադարեցրել է գազի արտահանումը Ֆինլանդիա։ kommersant.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ֆիննական Gasgrid օպերատորին։ Ռուսական ընկերությունը հայտնել է, որ մայիսի 21-ի ժամը 7:00-ից մատակարարումները դադարեցվում են։

Ֆինլանդիան հրաժարվել է կատարել Ռուսաստանի պահանջը՝ վճարել գազի դիմաց Գազպրոմբանկի կողմից արտարժույթը ռուբլու փոխակերպելու միջոցով։ Ավելի վաղ մատակարարումներից կտրվել էին Բուլղարիան ու Լեհաստանը, որոնք նույնպես չեն համաձայնել Մոսկվայի պահանջներին։

Ռուսաստանը Ֆինլանդիա գազ է մատակարարում արդեն մոտ 50 տարի։ Gasum-ում հայտնել են, որ ամռանը իրենք մտադիր են մատակարարել ֆին հաճախորդներին Balticconnector գազատարով, որը միացնում է Ֆինլանդիայի և Էստոնիայի գազափոխադրման համակարգերը Ֆիննական ծոցի հատակով։

Placeholder
Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Ֆինլանդիա