Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
Հասարակություն
14:53 21/05/2022
Հայաստան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Հայաստանի տարածքում մայիսի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայիսի 23-ին կեսօրից հետո, 24-25-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին  հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝  18-23մ/վրկ արագությամբ:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդմամբ, օդի ջերմաստիճանը մայիսի 21-ի ցերեկը, 22-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում մայիսի 21-ի ցերեկը, 22-ին, 23-ի գիշերը,  25-ի ցերեկը, 26-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի  գիշերը ժամանակ առ ժամանակ  սպասվում է  անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:

 

Placeholder
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով