Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» ֆիլմը միջազգային փառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի
Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական աջակցություն ստացած ռեժիսոր Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» խաղարկային կարճամետրաժ ֆիլմը Իտալիայում Միլանի 29-րդ Sguardi Altrove Sguardi Altrove International Film Festival Կանանց կինոյի միջազգային փառատոնին արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի: Այս մասին հայտնում են կինոկենտրոնից։
Հիշեցնենք, որ «Ժառանգը» ֆիլմն ընդգրկվել է ևս մի իտալական փառատոնի մրցութային ծրագրում: Այն մասնակցելու է Միլանում սեպտեմբերին անցկացվելիք «Մետրոպոլիս» կինոփառատոնին (Metropolis Film Festival):
Ֆիլմի սցենարի հեղինակն է Էվելինա Բարսեղյանը, պրոդյուսերը՝ Արամ Թորոսյանը, կոմպոզիտոր՝ Միքայել Ոսկանյանը։ Դերակատարներ՝ Լևոն Հախվերդյան, Դիանա Մալենկո, Ջուլիետա Ստեփանյան