Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնն այժմ տնօրեն չունի։ Դերասան Արման Նավասարդյանը, ով 2018թ. նշանակվել էր թատրոնի տնօրեն, իր դիմումի համաձայն ազատվել է այդ պաշտոնից։
«Արման Նավասարդյանը գերզբաղվածության պատճառով հրաժարվել էր տնօրենի պաշտոնից. Մոսկվայում շատ մեծ դեր էր ստացել»,- Panorama.am-ի հետ զրույցում Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը։
Նա ասաց, որր հայտարարվելու է թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։ Նարինե Գրիգորյանը չբացառեց, որ Արման Նավասարդյանը նորից մասնակցի մրցույթին։