Լեհաստանը վաղաժամկետ կխզի ռուսական գազի մատակարարման համաձայնագիրը
Տնտեսություն
13:09 23/05/2022
Աշխարհ

Լեհաստանը վաղաժամկետ կխզի ռուսական գազի մատակարարման համաձայնագիրը

Վարշավան ժամանակից շուտ խզում է ռուսական գազի մատակարարման պայմանագիրը: Լեհական ռադիոյի եթերում հայտարարել է նախարարների կաբինետի ռազմավարական ենթակառուցվածքների գծով լիազոր ներկայացուցիչ Պյոտր Նաիմսկին, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Մայիսի 13-ին Մատեուշ Մորավեցկու կառավարությունը բանաձև է ընդունել Լեհաստանի կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև համաձայնագիրը խզելու մասին։ Դա այն համաձայնագիրն է, որը կոչվում է «Յամալսկի» և ստորագրվել է 1993 թվականին։ 30 տարի անց կարելի է արձանագրել, որ Լեհաստանի և Ռուսաստանի միջև գազային հարաբերությունները դադարում են գոյություն ունենալ»,- ասել է նա։

Խոսելով «Յամալ-Եվրոպա» գազատարի լեհական հատվածի ճակատագրի մասին, որով իրականացվում էր վառելիքի տեղափոխումը, Նաիմսկին հայտարարել է, որ ենթակառուցվածքները կարելի է վերակողմնորոշել Գերմանիայից մատակարարումների հարցում:

Placeholder