Սաուդյան Արաբիան ճամփորդության սահմանափակումներ է կիրառելու Թուրքիայի+15 նկատմամբ
Տնտեսություն
19:13 23/05/2022
Տարածաշրջան

Սաուդյան Արաբիան ճամփորդության սահմանափակումներ է կիրառելու Թուրքիայի+15 նկատմամբ

Սաուդյան Արաբիան Covid-19-ի վերաբռնկման պատճառով ճամփորդության սահմանափակումներ է կիրառելու 16 երկրի, այդ թվում նաև Թուրքիայի նկատմամբ։ Այս մասին գրում է ermenihaber-ը։

Սաուդյան Արաբիայի անձնագրային գլխավոր վարչության հայտարարության մեջ նշվում է, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացիներին արգելվում է ճանապարհորդել 16 երկիր՝ տվյալ երկրներում Covid-19-ի դեպքերի աճի պատճառով:

Սաուդական մամուլի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ այդ երկրի քաղաքացիներին արգելվում է ճանապարհորդել դեպի Թուրքիա, Լիբանան, Սիրիա, Իրան, Աֆղանստան, Հնդկաստան, Եմեն, Սոմալի, Եթովպիա, Կոնգոյի Դեմոկրատական​​Հանրապետություն, Լիբիա, Ինդոնեզիա, Վիետնամ, Հայաստան, Բելառուս և Վենեսուելա:

Արգելքի ժամկետների վերաբերյալ որևէ հստակեցում չկա:

Placeholder