Հարյուրավոր բեռնատարներ են կուտակվել Վաչիան-Կարծախ ճանապարհին
Տարածաշրջան
16:55 23/05/2022
Տարածաշրջան

Հարյուրավոր բեռնատարներ են կուտակվել Վաչիան-Կարծախ ճանապարհին

Այսօր՝ մայիսի 23-ին, Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհին, Վաչիան գյուղից սկսած մինչև Կարծախի վրաց-թուրքական անցակետ մոտ 800 բեռնատար է կուտակվել: Մաքսային վերահսկողության ծառայությունից պարզաբանել են, պատճառը բեռնատարների մեծ հոսքն է: Այս մասին գրում է Jnews կայքը։ 

Մոտ 25կմ ձգվող խցանումը մի քանի օրվա ընթացքում է ձևավորվել: Վրաց-թուրքական սահմանին մոտ գտնվող բեռնատարները արդեն 4 օր է սպասում են իրենց հերթին, իսկ Վաչիան գյուղի մոտ գտնվողները՝ երեկվանից։

«Շատ մեծ քանակի մեքենաներ են հավաքվել, որովհետև Վալեի անցակետը (վրաց-թուրքական սահմանային անցակետ) փակ է, սրա հետ մեկտեղ ավելացել է նաև բեռնատարների հոսքը: Ռուսաստանի փոխարեն, բեռնատարները հիմա անցնում են Վրաստանի տարածքով, ուրիշ որևէ այլ խնդիր չկա», – Jnews-ին հայտնել են Վրաստանի մաքսային հսկողության ծառայությունից։

Jnews-ն այսօր հաշվել է մոտ 800 բեռնատար, որոնք հերթականությամբ կանգնած են ճանապարհի աջակողմյան հատվածում՝ երթևեկության համար խնդիր առաջացնելով ճանապարհի ողջ երկայնքով: Վաչիան գյուղից սկսած մինչև վրաց-թուրքական սահման ճանապարհը երթևեկության համար դարձել է միակողմանի:

Placeholder