Հայաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսի 22 նոր դեպք է հաստատվել, մահացել է 1 մարդ
Առողջություն
11:22 23/05/2022
Հայաստան

Հայաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսի 22 նոր դեպք է հաստատվել, մահացել է 1 մարդ

Հայաստանում  վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ մայիսի 17-23  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 22 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 150 հիվանդ, գրանցվել է մահվան1 դեպք։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մայիսի 23-ի  դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 939 դեպք, որոնցից 412 221 առողջացած:  Փաստացի բուժում է ստանում 388 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8624 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 308 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է  3 089 295 թեստավորում:

 

Placeholder
Հայաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսի 22 նոր դեպք է հաստատվել, մահացել է 1 մարդ