Բայդենն աջակցում է Ճապոնիային ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ դառնալու ձգտումներում
Քաղաքական
10:20 23/05/2022
Աշխարհ

Բայդենն աջակցում է Ճապոնիային ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ դառնալու ձգտումներում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտպանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումների անհրաժեշտությունը և Ճապոնիայի՝ նրա մշտական անդամ դառնալու ցանկությունը, հաղորդում է NHK-ն։

Ճապոնացի և ամերիկացի առաջնորդները ընդհանուր դիրքորոշում ունեն այն մասին, որ այնպիսի գործողությունները, ինչպիսիք են ռուսական ներխուժումը և Չինաստանի հեգեմոն վարքագիծը, մարտահրավեր են միջազգային աշխարհակարգին: Ակնկալվում է, որ Կիսիդան և Բայդենը կհամաձայնվեն Ճապոնիա-ԱՄՆ դաշինքի հետագա ամրապնդման շուրջ։

Բայդենն այցով Ճապոնիայում է, Տոկիոյում քիչ առաջ ավարտվեց առաջնորդների երկկողմ հանդիպումը։ Մի քանի րոպեից կսկսվի համատեղ մամուլի ասուլիսը։

Placeholder
Բայդենն աջակցում է Ճապոնիային ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ դառնալու ձգտումներում