Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները առավոտյան ժամը 08։00-ից Երևանում սկսել են ավտոերթեր։
«Ակցիան միտված է նրան, որ մեր քաղաքացիներին իրազեկենք՝ պայքարը չի մարել, թեև այդ մասին գրում են իշխանական շրջանակները, պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ սրանց չենք հեռացրել։ Պայքարելու ենք այնքան, մինչև սրանց հեռացնենք, միանշանակ իշխանափոխություն Հայաստանում անխուսափելի է»,- ավտոերթի մեկնարկին ասաց մասնակիցներից մեկը։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ՀՅԴ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր այսօրվա ծրագրերի մասին՝ առավոտյան ժամը 08։00–ից Երևանում կմեկնարկեն ավտոերթեր, բողոքի անհնազանդության ակցիաներ։ Նա ասել էր, որ հանրահավաք կազմակերպելու վերաբերյալ դեռ որոշում չկա, լրացուցիչ կտեղեկացնեն, այսօր երեկոյան կներկայացնեն մյուս օրերի ծրագիրը։