Նիկոլն այլևս չկա, դրա համար էլ երեսփոխանները վախեցել են․ Մամիջանյան
Քաղաքական
11:25 24/05/2022
Հայաստան

Նիկոլն այլևս չկա, դրա համար էլ երեսփոխանները վախեցել են․ Մամիջանյան

«Սա լավագույն ցուցիչն է հաղթանակի, երբ կուսակցության տեղական մարմինների առաջնորդների տանը փորձում են անհեթեթ, բացարձակ որևէ հիմք չունցեցղ խուզարկություններ իրականացնել»,- այս մասին Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ, «Դիմադրություն» շարժման ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով ՀՀԿ տեղական մարմինների ներկայացուցիչների բնակարաններում խուզարկություններ իրականացնելուն։

Նրա խոսքով՝ այս իշխանություններն այդպես էլ չկարողացան հասկանալ, որ Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի, Վազգեն Սարգսյանի հիմնադրած և Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության ներկայացուցիչներին ինչ-որ խուզարկություններով վախեցնել չեն կարող։

«Իրենց տեսակն է վախենում խուզարկություններից, մեր տեսակը չի վախենում»,- նշեց Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ հիմնազուրկ խուզարկություններ են և վստահ է, որ որևէ բան չեն հայտնաբերելու, քանի որ հայտնաբերելու բան չկա։

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների, ՔՊ-ական պատգամավորների այն հայտարարություններին, թե իշխանափոխության վտանգ չկա, Հայկ Մամիջանյանն ասաց, որ իշխանափոխության վտանգ չեն տեսնում, դրա համար Երևանում կենտրոնացած են տասնյակ հազարավոր ոստիկանական զորքեր Հայաստանի բոլոր մարզերի՞ց:

«Իշխանափոխության վտանգ չեն տեսնում, դրա համար իրար հերթ չտալով իրենց երեսփոխաններն արագ-արագ ասում են՝ իշխանափոխություն չի լինելու։ Նիկոլն այլևս չկա, դրա համար էլ երեսփոխանները վախեցել են։ Շուտով դա կարձանագրվի, կփաստագրվի»,- հավելեց նա։

Placeholder
Նիկոլն այլևս չկա, դրա համար էլ երեսփոխանները վախեցել են․ Մամիջանյան