Գերմանիան կապիկի ծաղիկով վարակվածների համար պարտադիր կարանտին է սահմանել
Աշխարհում
16:20 24/05/2022
Աշխարհ

Գերմանիան կապիկի ծաղիկով վարակվածների համար պարտադիր կարանտին է սահմանել

Գերմանիայում 21-օրյա կարանտին է սահմանվել  կապիկի ծաղիկով հիվանդների համար։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի առողջապահության նախարար Կարլ Լաուտերբախը։

«Այսօր մենք կատարել ենք Ռոբերտ Կոխի ինստիտուտի առաջարկությունները, որոնց հիմնական մասն այն է, որ վարակվածները պետք է մեկուսացվեն առնվազն 21 օրով»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ մեկուսացումը նաև «խիստ խորհուրդ է տրվում» այն մարդկանց, որոնք շփվել են վարակվածների հետ:

Վերջին շրջանում վիրուսը հայտնաբերվել է Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Կանադայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Շվեդիայում:

Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ և այլն):

Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն:

 

Placeholder