Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պետական Էրմիտաժը հաջորդ տարի չի մասնակցի արտասահմանյան ցուցահանդեսներին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ ասել է թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին։
«Ստեղծված իրավիճակում մենք հաջորդ տարի Ռուսաստանի Դաշնությունից դուրս արտահանման թույլտվություններ (արվեստի գործեր-Ռիա նովոստի) չենք ունենա: Մենք ունենք մեծ թվով կենտրոններ, որտեղ մենք անում և անելու ենք մեր ցուցահանդեսները Ռուսաստանում»,- ասել է Պիոտրովսկին:
Նրա խոսքով, մոտ ժամանակում Էրմիտաժը մի քանի խոշոր նախագծեր է իրականացնելու։